Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը այսօր դատարանում հանդես եկավ հայտարարությամբ:
«300 զինված խմբեր, անձինք, որոնք այս պահին շրջում են ՀՀ-ում և իրենք չեն բացահայտվել, ովքե՞ր են: Հարգելի դատարան, ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ 300 հոգի զինված, ցանկացած ժամանակ կարող են հեղաշրջում, հեղափոխություն անել, իսկ դատախազությունը հանգիստ նստած է դատարանում: Գլխավոր դատախազը հանգիստ շարունակում է պաշտոնավարել, իրավական մարմինների եւ քննչական մարմինների պետերը հանգիստ պաշտոնավարում են այն պարագայում, երբ Սեֆիլյանին մեղադրում են 300 հոգանոց խմբերի, ենթախմբերի հրամանատար լինելու հանգամանքով: Խնդրում եմ բացահայտեք այդ անձանց, եթե չեք կարողանում բացահայտել, հրաժարական տվեք»,- հայտարարեց Տիգրան Հայրապետյանը:







































