Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարի 6-րդ տուրում Մեր 6 պատվիրակից հաղթանակ տոնեցին Արման Միքայելյանը, Արթուր Դավթյանն ու Հայկ Երիցյանը։ Վլադիմիր Պողոսյանն ու Հովհաննես Հակոբյանը պարտվեցին, Սարգիս Մկրտչյանը կիսեց միավորը։
Այս տուրից հետո 5 մասնակից, այդ թվում և Արման Միքայելյանը, 5․5 միավորով կիսում են 1-5-րդ տեղերը։ Մերոնցից Սարգիս Մկրտչյանն ունեն 4․5, Արթուր Դավթյանը՝ 3․5, Հովհաննես Հակոբյանն ու Հայկ Երիցյանը՝ 3-ական, Վլադիմիր Պողոսյանը՝ 2 միավոր։









































