Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու բավականին շատ հնարավորություններ կան. «Ժամանակը չպետք է կորցնենք, պատկան մարմիններին պետք է պարտադրել անջատված մասը դարձնել իրականություն ու զբաղվել 27-ի բացահայտմամբ»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանը շարունակում է. «Ես կարծում եմ, որ այդպիսի հանցագործություն պետության դեմ «ռոմանտիկները» չէին կարող անել առանց որևէ աջակցության»։
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե արդյոք այդ աջակցությունը նաև արտաքի՞ն հետք ուներ՝ ՌԴ հատուկ ծառայությունների տեսքով, Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Ես չեմ կարող նշել որևէ պետություն, բայց որ այսպիսի հանցագործությունները պատմության մեջ լինում են լուրջ հիմնավորված և մոտիվացված՝ դա փաստ է։ Բացահայտումն է, որ մեզ հնարավորություն կտա պատժել բոլոր մեղավորներին»։
Ամբողջությամբ՝մեր տեսանյութում: