Հանրահայտ դերասան Լեոնարդո դի Կապրիոն գնալով ավելի ու ավելի երիտասարդ ընկերուհիներ է ընտրում։ 42-ամյա դերասանը գրեթե երբեք չի տխրում միայնության մեջ։ Դեռ մի գեղեցկուհուց (որպես կանոն՝ մոդել) չբաժանված, հայտնվում է հաջորդը։ Սակայն վերջին շրջանում նա զույգահեռ մի քանի աղջիկների հետ հանդիպելու սովորություն է ձևավորել։
Դերասանի «հարեմում» վերջին համալրումը մոդել Ջուլիետ Փերքինսն է՝ ծնունդով Նոր Զելանդիայից։ Նա 19 տարեկան է։ Ինչպես հաստատում են փորձագետները՝ կարիերային պլանում նա փայլուն հեռանկարներ ունի։ Աղջիկը վերջերս է հայրենիքից ուղևորվել Լոս Անջելես։
Նրանց օրերս նկատել են Լոս Անջելեսի գիշերային ակումբներից մեկում։


















































