Ռուսական խոշոր բջջային օպերատոր «Մեգաֆոնի» տնօրենների խորհուրդը հաստատել է Գևորգ Վերմիշյանի թեկնածությունն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում։ Որոշումը պետք է հավանության արժանացվի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում, որը ծրագրված է նոյեմբերի 30-ին։ Վերմիշյանը 2011 թվականից զբաղեցրել է «Մեգաֆոնի» ֆինանսական հարցերով տնօրենի պաշտոնը, հայտնում է armenia.im պորտալը։
Գևորգ Վերմիշյանը ծնվել է Երևանում, 1978 թվականին, այնուհետև տեղափոխվել Մոսկվա։
«Գործադիր տնօրենի պատասխանատվության գոտու մեջ են մտնում՝ օպերացիոն գործունեությունը, ընկերության ռազմավարության իրագործման վերահսկումը, կառավարման կոլեգիալ մարմինների աշխատանքի կազմակերպումը և դուստր ու հարակից միությունների գործունեության կառավարումը»,-ասվում է «Մեգաֆոնի» մամլո հաղորդագրությունում։









































