Մադոննան ներկայում գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում։ Աստղն այնտեղ է ժամանել՝ մասնակցելու իր ընկերների՝ մոդել Միշել Ալվիսի և մագնատ Գայ Օսիրիի հարսանիքին։ Սակայն արարողությունից հետո աստղը մասնակցել է նաև բարեգործական ակցիայի՝ օգնելու աղքատ ընտանիքների երեխաներին։
Ակտիվիստները ետնախորշերի արանքում տեղադրել են հսկա կիսալուսնի տեսքով ինստալյացիա՝ գրավելու հանրահայտ մարդկանց ուշադրությունը, ովքեր հաճախ են լինում քաղաքի կենտրոնում՝ վարպետության դասերով։
Իր էջում Մադոննան կիսվել է վառ լուսանկարներով, որոնք բաժանորդներն անվանել են «Աստղ՝ լուսնի վրա»։









































