Կանայք, ովքեր ապրում են միայն իրենց ամուսնու հետ, միջինն ավելի շատ երեխաներ ունեն, քան այն կանայք, ովքեր ապրում են ամուսնու և մայրիկի կամ սկեսուրի հետ։ Դա պարզել են Վիեննայի համալսարանի գիտնականները։ Մասնագետները վերլուծել են 14 երկրներում բնակվող 2478383 ամուսնացած կանանց տվյալները, գրում է The Daily Mail-ը։
Հետազոտողները հայտնաբերել են մշակութային տարբերություններ։ Այսպիսով՝ ԱՄՆ-ում ամուսնու մայրիկի հետ ապրել է կանանց 1.47 տոկոսը, իսկ Իրաքում՝ 53 տոկոսը։ Մասնագետները պարզել են, որ մայրիկի կամ սկեսուրի հետ ապրող կանայք ավելի քիչ երեխաներ են ունեցել։
Մեծ ընտանիքներում դուստրերը կամ հարսները զգում են, որ տատիկների օգությունն իրենց չի բավականացնի, այդ իսկ պատճառով շատ երեխաներ չեն ունենում, կարծում են մասնագետները՝ հավելելով, որ խոսքը կարող է լինել վերարտադրողական մրցակցության մեջ։ Որպես կանոն, իրենց դստեր կամ որդու հետ ապրող մայրերը երիտասարդ են, նման կանայք կարող են անձամբ երեխաներ ունենալ, իսկ դա ավելի կարևոր է, քան թոռներին դաստիարակելը։







































