Սպիտակ տան վարչակազմը ժամանակավորապես արգելել է 11 պետությունների՝ առավելապես Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին փաստաթղթերի քննարկումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ խոսքը Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Մալիի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Հարավային Սուդանի, Սուդանի, Սիրիայի, Եմենի քաղաքացիների և այդ երկրներում ապրող պաղեստինցիների մասին է:
Սպիտակ տունը նաև դադարեցնում է փախստականների ընտանիքների միավորման ծրագիրը, որոնք արդեն ԱՄՆ-ում կարգավիճակ են ստացել:









































