Լոս Անջելեսում Ջորջ և Ամալ Քլունիները միասին այցելել են «Սուբուրբիկոն» (Suburbicon) ֆիլմի պրեմիերային։ 56-ամյա դերասանն ու նրա 39-ամյա կինն այս տարվա հունիսին երկվորյակների ծնող են դարձել։ Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ զույգը չի շտապում թողնել կարիերան։

Ամուսնու նոր ռեժիսորական աշխատանքի պրեմիերայի համար Ամալ Քլունին ընտրել էր սպիտակ-երկնագույն երկար զգեստ, սպիտակ պայուսակ և խոշոր օղեր։ Ջորջը հայտնվել է դասական կոստյումով և սև վերնաշապիկով։

Քլունիի ռեժիսորական նախագիծն ավելի վաղ ցուցադրվել էր Վենետիկյան կինոփառատոնում։ Ֆիլմը, որը նկարահանվել է Քոեն եղբայրների սցենարով, ստացել է քննադատների կողմից դրական արձագանքներ։





































