Բրիտանացի Քրիս Ջինսը ցանկացել է առաջարկություն անել ընկերուհուն՝ Քեյսի Կինչելլեին Բալիում հանգստի ժամանակ։ Սակայն նա ստիպված է եղել դա անել ինքնաթիռում։ Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, ինքնաթիռը սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը, և երբ թթվածնային դիմակները սկսել են ցած թափվել, Քրիսը վախեցել է, որ այդպես էլ չի հասցնի սիրելիին իր ձեռքն ու սիրտն առաջարկել։
https://www.youtube.com/watch?time_continue=8&v=Id0egJrqwxk
«Բարեբախտաբար, նա համաձայնեց։ Մենք հաստատել ենք մեր որոշումը ևս մեկ անգամ՝ արդեն ցամաքում»,-ասել է բրիտանացին լրագրողներին։
Նշենք, որ Ավստրալիայից Բալի չվերթն իրականացրել է AirAsia ավիաընկերությունը։ Ավիափոխադրողի ներկայացուցիչները միջադեպը բացատրել են տեխնիկական խնդիրներով։ Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ավստրալական Փերթ քաղաքի օդանավակայանում, ոչ ոք չի տուժել։







































