Tuesday, 30 06 2026
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

Մահերը գերազանցում են ծնունդներին. 2040-ին աղետալի ժողովրդագրական պատկեր կունենանք

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ 2035 թ.-ին Հայաստանի բնակչությունը կնվազի մինչև 2,5 մլն մարդ, եթե պահպանվեն առկա տնտեսական ու դեմոգրաֆիական միտումները։ Այժմ, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում բնակչության թիվը հասնում է շուրջ 3 մլն-ի, որը Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2040-ին դարձնել 4 միլիոն։

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հաշվարկներն էլ են շատ մեղմ, քանի որ այսօր Հայաստանում ոչ միայն արտագաղթն է մտահոգիչ և մեծ թվերի հասնում, այլև ծնելիության անկումը, որը այս տարվա կտրվածքով ավելի մեծ թիվ է կազմում։ Ավելի կոնկրետ՝ նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով ծնելիությունը անկում է գրանցել։

«Այս վիճակը հանգեցնելու է նրան, որ 2025 թվականին մահերը գերազանցելու են ծնունդներին, և մենք ունենալու ենք բացասական բնական աճ։ Այսինքն՝ այսօր խնդիրն այնքան արտագաղթը չէ, որքան ծնելիության անկումը։ Մենք նախորդ տարիներին ունեցել ենք բնական աճ, դա միակ դրական ժողովրդագրական միտումն է եղել, բայց, փաստորեն, առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև այդ գործոնը, եթե միջոցներ չձեռնարկվեն այն կանխելու համար»,- նշեց Մարկոսյանը՝ ընդգծելով, որ կոնկրետ ծրագիր պետք է մշակվի, կոնկրետ ռազմավարություն պետք է մշակվի գոնե ներկայիս մակարդակը պահպանելու համար, այլապես ոչ թե 2025 թվականին, այլ մոտակա մի քանի տարվա ընթացքում կունենանք բացասական բնական աճ։

«Վրաստանն այս տարվա կտրվածքով արդեն ունի բացասական բնական աճ։ Իրենք կանխատեսել էին, և այսպես էլ եղավ, բայց իրենք միջոցներ են ձեռնարկում վիճակը շտկելու համար։ 2013 թվականից սկսած՝ իրենք արդեն մոտ 80 միլիոն դոլար ծախսել են»,- ասաց ժողովրդագրագետը։

Արտակ Մարկոսյանի խոսքով, սակայն, Հայաստանում դեռևս չի նկատվում որևէ միտում, որը կվկայի, որ Հայաստանի իշխանությունների մոտ կամք կա շտկելու ժողովրդագրական պատկերը։ Փոխարենը ամեն օր ականատես ենք լինում գնաճի, սոցիալական վիճակի վատթարացման։

«Եթե ասում ենք՝ ժողովրդագրություն, ապա պետք է հասկանանք նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակ, բնակչության կենսամակարդակ։ Եթե ընտանիքում եկամուտները պակասում են, ապա ընտանիքը, որը ունի մեկ երեխա, սկսում է հետաձգել երկրորդին ունենալը։ Մարդը գնահատոմ է իր տնտեսական վիճակը և հասկանում է, որ չի կարող երկրորդ երեխա ունենալ ու նրա պահել-մեծացնել։ Երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը անմիջականորեն կապված է և՛ արտագաղթի, և՛ ծնելիության անկման հետ։ Այդ իսկ պատճառով գոնե մի ծրագիր պետք է մշակել, որ ծնելիության մակարդակը աճի, այլապես 2035-ի կտրվածքով կանխատեսումները շատ ավելի վատ պատկեր կունենան»,- ընդգծեց Մարկոսյանը։

Եվ հետո, մեր զրուցակցի խոսքով, որոշ պարագայում այնքան էլ էական չէ բնակչության թիվը։ Կարող ենք ունենալ 3 միլիոն բնակիչ, բայց բնակչության կառուցվածքը ճիշտ չլինի։ Այսինքն՝ մեծահասակների թիվը գերազանցի երիտասարդներին, աշխատունակ մարդկանց թիվը պակաս լինի։ «Կարող ենք ունենալ 3 միլիոն բնակիչ, բայց ունենալ 1 միլիոն կենսաթոշակառու բնակիչ։ Այսինքն՝ վատ կառուցվածք ունենալ, որը աճի տեղ չի ունենա։ Եվ կարող ենք ունենալ 1 միլիոն բնակիչ, բայց բնակչության այնպիսի կառուցվածք, որ այն աճող լինի։ Բայց մեզ մոտ բնակչության ժողովրդագրական տարիքային կառուցվածքն էլ է վատանում։ Դեռ չեմ խոսում բնակչության սեռի մասին, որ առաջիկա տարիներին 45 հազար տղա մեր երկրում հարսնացու չի գտնելու, քանի որ սեռով պայմանավորված աբորտների պատճառով մեր երկրում ավելի շատ տղաներ են ծնվում։ Այս ամենը, այս խնդիրները արտագաղթի դուռ է, որը բացվել է, և ոչ մեկը չի կարողանում փակել։ Կրկնում եմ՝ եթե միջոցներ ձեռք չառնվեն, վիճակն աղետալի կլինի»,- եզրափակեց Արտակ Մարկոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում