Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

18-րդ տարելիցին ընդառաջ․ Քոչարյանն ուրացավ Հայաստանը, Հանրապետականը` Վազգենին

1998-ի իշխանափոխությունից հետո Վազգեն Սարգսյանը մտադրվել էր կուսակցություն ստեղծել: Անդրանիկ Մարգարյանը կարողանում է նրան համոզել, որպեսզի Երկրապահի քաղաքականացված հատվածը միանա ՀՀԿ-ին: Աշոտ Նավասարդյանի մահից հետո Հանրապետականը, որը երբեք մեծ կշիռ չի ունեցել, հայտնվել էր փլուզման շեմին ու պատահական չէ, որ 98-ի դրամատիկ օրերին Անդրանիկ Մարգարյանը ստվերի պես հետևում էր Վազգեն Սարգսյանին: Սպարապետի ընտրությունն ի վերջո կանգ առավ Հանրապետականի վրա. նրան գրավել էր կուսակցության դասական անունը: 1999թ-ի հունվարի 24-ին Վազգեն Սարգսյանը ՀՀԿ համագումարում հանդես եկավ ծրագրային ծավալուն ելույթով և թերևս բոլորի համար հասկանալի էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նա վարչապետության հայտ է ներկայացնելու, ինչն ինքնին ենթադրում էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության էական սահմանափակում:

Սակայն ՀՀԿ-ն դարձավ ոչ թե Վազգեն Սարգսյանի հաղթանակների ուղեկիցը, այլ շուտով ինքն արձանագրեց «հաղթանակներ»` Սպարապետին ուրանալու գնով:

Հոկտեմբերի 27-ը Հայաստանում դրեց «մեծ ուրացման» շրջանի մեկնարկը: Դա հենց պետության ինստիտուցիոնալ ճգնաժամի դրսևորում էր, որովհետև քաղաքական համակարգում գնահատման չափանիշներ դարձան ստորաքարշությունն ու ուրացումը: Համակարգը` վերից վար, ապրում էր այդ տրամաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանն ուրացավ Հայաստանն ու Արցախը` արյունոտ խրախճանքի միջոցով «թագադրվելով» ռուսական ցարի կողմից: Քոչարյանն ինչքան հնազանդ էր ռուսական կայսրությանը, այնքան դաժան էր երկրի ներսում` ոչնչացնելով քաղաքական այլակարծության բոլոր դրսևորումները, ոչնչացնելով ինքնիշխանության բոլոր օջախները:

Վշտահար հասարակության ցավը դեռ չէր ամոքվել, երբ ՀՀԿ վերնախավն ուրացավ Վազգեն Սարգսյանին` Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանանալով պաշտոնների և յուղոտ բիզնեսների: Քստմնելի էր տեսնել ՀՀԿ վերնախավի երկդիմությունը, որը ցերեկները Վազգեն Սարգսյանի շիրիմին երդվում էր հավատարիմ մնալ Սպարապետի գործին, իսկ գիշերները Սպարապետի հիշատակը զոհաբերում էր «երեսուն արծաթով»` Ռոբերտ Քոչարյանի հետ միասին ոչնչացնելով Վազգեն Սարգսյանի քաղաքական ժառանգությունը: Սպարապետին հավատարիմ գործիչները զրկվեցին պետական պաշտոններից, ոմանք` ազատությունից: Ռոբերտ Քոչարյանը հստակ սահմանել էր այն ստորացուցիչ նշաձողը, որի պարագայում մարդիկ կարող էին ինտեգրվել իր համակարգին, դառնալ «արտոնյալ»: Դա ուրացումն էր Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին:

Դրանով Ռոբերտ Քոչարյանը երկու խնդիր էր լուծում` ամրապնդում էր իր իշխանությունը և երաշխիքներ էր տալիս պարբերաբար «ըմբոստսցող» Նաիրի Հունանյանին: Պատահական չէ, որ իշխանության մեջ մնացած Վազգեն Սարգսյանին վերջին հավատարիմ թիմակիցները` Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը, պաշտոնանկ արվեցին Հոկտեմբերի 27-ի դատավարության շեմին: Շուտով Նաիրի Հունանյանին ավելի մեծ «նվեր» մատուցվեց` ձերբակալվեց Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը:

Սկսվել էր «մեծ ուրացման» շրջանը` Քոչարյանն ուրանում էր Հայաստանը, Հանրապետականը` Վազգեն Սարգսյանին: Պատահական չէ, որ ՀՀԿ-ի այսօրվա հավաքական դեմքը անհայրենիք օլիգարխիան է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում