Friday, 03 07 2026
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել

Լեհաստանի Սենատը բանաձև է ընդունել ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյակի

Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ, հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձև:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բանաձևում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին՝ ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործ ներգրավվածության համար:

Բանաձևի ընդունումն ուղեկցվել է «Հայերը Լեհաստանում» ցուցահանդեսի բացմամբ, որի ընթացքում Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով: Նա նշել է.

«Մեծարգո՛ պարոն մարշալեկ,

տիկնայք և պարոնայք,

նախ և առաջ ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հարգարժան պարոն Կարչևսկուն՝ Լեհաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու հրավերի, ցուցաբերվող ջերմ ընդունելության և, իհարկե, հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող այս ցուցահանդեսը կազմակերպելու համար: Նման նախաձեռնությունները, անշուշտ, իրենց կարևոր տեղն ունեն երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Պատմական աղբյուրները փաստում են, որ հայ և լեհ ժողովուրդներն իրար ճանաչել են սկսած 9-րդ դարից, երբ դժվար հանգամանքների ներքո հայ ժողովրդի որոշ հատված ստիպված էր լքել իր հայրենի բնօրրանը: Նրանց մի մասը բնակություն հաստատեց Լեհաստանի հյուրընկալ հողում: Լեհ ժողովուրդը, ինչպես նաև լեհ թագավորներն ու իշխանավորները, սիրալիր և բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերել տեղի հայ բնակչության նկատմամբ, վերջիններիս տվել մի շարք արտոնություններ:

Այսօրվա ցուցահանդեսին ներկայացվող արժեքավոր նյութերը մեր ժողովուրդների բազմադարյա ամուր բարեկամության անխոս վկայություններն են:

Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը նշանավորվում է Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող զանազան միջոցառումներով: Օգտվելով առիթից? ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Լեհաստանի իշխանություններին` մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի համար:

Բազմադարյա ներկայության ընթացքում հայերն իրենց ներդրումն են ունեցել Լեհաստանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ տալով բազմաթիվ հայտնի անուններ: Մեծ է անվանի այն մարդկանց քանակը, ովքեր ունեն հայկական արմատներ և ինչպես լեհ, այնպես էլ հայ ժողովրդի հպարտությունն են:

Տիկնայք և պարոնայք,

հայ և լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունն այսօր մեր միջպետական սերտ հարաբերությունների հիմնաքարերից է: Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Անցած 25 տարվա ընթացքում հայ-լեհական միջպետական հարաբերությունները փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում վերընթաց զարգացում են ապրել: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր երկրների խորհրդարաններն իրենց կարևոր ներդրումը կունենան այդ հաստատուն հենքի վրա հիմնված հայ-լեհական միջպետական համագործակցության հարստացման գործում: Պարոն Կարչևսկու և պարոն Կուհչինսկու հետ կայացած հանդիպումների ժամանակ հանգամանալի անդրադարձել ենք հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում առավել խորացնելու մեր խորհրդարանների միջև հարաբերությունները և ակտիվացնելու պատգամավորական բարեկամական խմբերի միջև կապերը:

Լեհաստանի և լեհ ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ դրսևորվեց նաև 2005 թվականին, երբ Լեհաստանի Սեյմում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, ինչի համար մենք շնորհակալ ենք:

Հարգելի՛ ներկաներ,

եզրափակելով խոսքս` ևս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում այս արժեքավոր ցուցահանդեսի բացման կապակցությամբ:
Վստահ եմ, որ հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա, և մենք պատրաստ ենք աշխատել մեր լեհ գործընկերների հետ` հանուն այդ ապագան կերտելու և հանուն հաջորդ սերունդներին հայ-լեհական բարեկամության ոգին փոխանցելու»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում