Իսպանիայի դատախազությունը պահանջել է ձերբակալել Կատալոնիայի իրավապահ մարմինների ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոյին՝ կապված ապստամբության կասկածանքների հետ։ Այս մասին հայտնում է El País-ն։
Վերջնական որոշումը պետք է ընդունի դատավոր Կարմեն Լամելան հոկտեմբերի 16-ի երեկոյան։
Երկուշաբթի Տրապերոն ցուցմունք էր տվել Իսպանիայի ազգային դատական պալատում։
Խոսքը սեպտեմբերի 20-21-ի բողոքի զանգվածային ակցիաների մասին է, որոնց մասնակցել է 40 հազար մարդ։ Անկարգությունները սկսվել էին Բարսելոնայում՝ Կատալոնայի էկոնոմիկայի խորհրդի շենքում անցկացված խուզարկություններից հետո։








































