Ղրղըզստանի նախկին վարչապետ Սորոնբայ Ժեենբեկովը ընդգծել է, որ շարունակելու է Ղազախստանի հետ հարաբերություններ կառուցել բացառապես հարգանքի սկզբունքի հիման վրա։
Նա նման կերպ է պատասխանել երկու երկրների միջև ծագած դիվանագիտական բարդությունների մասին հարցին։ Հայտնում է Tengrinews.kz-ը։
«Յուրաքանչյուր պետություն ինքնիշխան պետություն է, և նրանք միմյանց նկատմամբ պետք է գտնվեն հարգալից։ Այդ ժամանակ բոլոր հարցերը կլուծվեն ինքնաբերաբար։
Մենք աշխատում ենք այդ հունով, մենք բոլորին վերաբերում ենք հարգալից։ Դա հատկապես վերաբերում է մեր հարևաններին։ Մենք շարունակելու ենք գործել տվյալ ոգով»։
Ժեենբեկովը վստահեցրել է, որ շարունակելու է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հարգալից փոխհարաբերությունները։