Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, նույն մարզի դատարանի դատավորի, դատախազի և մյուսների գործը մակագրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Նիստի օր դեռ չի նշանակվել:
Արսեն Նիկողոսյանը երիտասարդ դատավոր է: Նա Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել 2016թ. ապրիլին:










































