Ted
«TED + www.1in.am «Առաջին Լրատվական»»՝ համաշխարհային հանրահայտ կրթական հարթակի և կայքէջի համատեղ նախագիծն է։ Այսուհետ TED-ի ամենահայտնի ելույթները, ծիծաղաշարժ և հետաքրքիր մուլտֆիլմերը հասանելի կլինեն www.1in.am-ում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։
*
TED talks․ Շերիլ Վուդուն․ «Մեր դարի ամենամեծ անարդարությունը»

Այն համընդհանուր մարտահրավերը, որի մասին ես այսօր ուզում եմ խոսել ձեզ հետ, հազվադեպ է հայտնվում լուրերի առաջին էջերին:Այնուամենայնիվ այն մեծ կարևորություն և մասշտաբներ ունի: Դե, դուք բոլորդ էլ աշխարհ տեսած մարդիկ եք, և, վերջիվերջո, սա էլ TED Global-ն է, բայց հույս ունեմ, որ ձեզ այնպիսի վայրեր կտանեմ, որտեղ երբևէ նախկինում չեք եղել:

Սկսենք Չինաստանից: Այս նկարը երկու շաբաթ առաջ են նկարել: Իրականում դրա առաջին նշան այն է, որ ամուսնուս ուսերին նստած այս փոքրիկ տղան նոր է ավարտել ավագ դպրոցը: (Ծիծաղ) Սա Թիանանմեն հրապարակն է: Ձեզանից շատերն են այստեղ եղել: Բայց սա իրական Չինաստանը չէ: Թուլ տվեք ձեզ ցույց տալ իրական Չինաստանը: Սա Բաբյան լեռներում է՝ կենտրոնական Չինաստանի Հուբեի նահանգի հեռավոր գյուղերից մեկը: Դաի-Մանջուն պատմության սկզբում 13 տարեկան է: Նա ապրում է իր ծնողների, 2 եղբայրների և հոր հորաքրոջ հետ: Նրանք ապրում են խրճիթում՝ առանց էլեկտրականության, հոսող ջրի, առանց ձեռքի ժամացույցի և հեծանիվի: Եվ նրանք այս հսկայական շքեղությունը կիսում են մի մեծ խոզի հետ: Դաի Մանջուն 6-րդ դասարանում էր սովորում, երբ նրա ծնողներն ասացին. « Մենք քեզ դպրոցից հանում ենք, որովհետև չենք կարող մեզ թույլ տալ դպրոցի համար13$ վճարել: Միևնույն է՝ կյանքիդ մնացած մասն անցկացնելու ես բրնձի դաշտերում, էլ ինչու՞ քեզ վրա այդքան գումար ծախսենք»: Այսպիսին է հեռավոր գյուղերում ապրող աղջիկների ճակատագիրը:

Եվ գիտե՞ք, պարզվում է, որ Դաի Մաջուն իր դասարանի լավագույն աշակերտն էր: Նա շարունակում էր ամեն օր 2 ժամ քայլել դեպի դպրոց՝ <> ինֆորմացիայի յուրաքանչյուր պատառիկ, որը անցնում էր դռան փոքր անցքերից: Մենք նրա մասին գրեցինք ենք New York Times –ում: Դրանից հետո նվիրատվությունների հեղեղ սկսվեց` հիմնականում 13$-անոց չեկեր, քանի որ New York Times-ի ընթերցողները շատ առատաձեռն են փոքր գումարներ նվիրաբերելիս: (Ծիծաղ) Բայց հետո, մեկը 10.000$-ի փոխանցում էր կատարել:Շատ բարի մեկն էր: Մենք փողը փոխանցեցինք այս նկարի մարդուն` դպրոցի տնօրենին: Նա ուղղակի հիացած էր ու ահա, թե ինչ մտածեց. «Օ, ես կարող եմ դպրոցը վերանորոգել, կարող եմ անգամ աղջիկներին կրթաթոշակ տալ»: Դե, եթե իհարկե լավ աշխատեն ու դպրոցում մնան: Այսպիսով Դաի Մանջուն ավարտեց միջնակարգ դպրոցը, հետո ավարտեց նաև ավագ դպրոցը և սկսեց սովորել մասնագիտացված հաշվապահական դպրոցում: Նա աշխատանք էր փնտրում հարավի Guangdong նահանգում: Նա նախ իր համար աշխատանք գտավ, հետո նաև իր դասընկերների և ընկերների համար: Նա ողջ գումարը ընտանիքին էր ուղարկում: Նրանք մի նոր տուն կառուցեցին, բայց այս անգամ հոսող ջրով, էլեկտրականությամբ, հեծանիվով ու առանց խոզի:

Այն, ինչ մենք տեսանք, բնական փորձ էր: Հազվադեպ է պատահում, որ աղջիկների կրթության համար այդքան ներդրում անեն: Եվ տարիների ընթացքում, մինչ մենք հետևում էինք Դաի Մանջուին, մենք տեսանք, թե նա ինչպես կարողացավ դուրս գալ այդ արատավոր շրջանից և տեղափոխվել մեկ այլ` առաքինի շրջան: Նա ոչ միայն փոխեց իր զարգացման ճանապարհը, այլ փոխեց իր կենցաղավարությունը, իր ընտանիքը փոխեց, փոխեց նաև իր գյուղը: Գյուղը սկսեց իրական ծաղկունք ապրել: Իհարկե, Չինաստանի մեծ մասն էր ծաղկուն շրջանում այդ ժամանակ, սակայն նրանք կարողացան ճանապարհ կառուցել և կապ ստեղծել մնացած Չինաստանի հետ:

Իսկ դա ինձ հանգեցնում է «Երկնքի կեսը» երկու դրույթներից առաջինին: Եվ ըստ այդ դրույթի՝ այս դարի գլխավոր բարոյական մարտահրավերը գենդերային անհավասարությունն է: 19-րդ դարում ստրկությունն էր: 20-րդ դարում` ամբողջատիրությունը: Մեր ժամանակներում այս ամենի պատճառը բռնությունն է, որին մարդիկ ենթարկվում են զուտ իրենց սեռի պատճառով: Ձեզանից ոմանք կարող են մտածել. «գրողը տանի, դա ընդամենը չափազանցություն է, նա չափազանցնում է»: Այդ դեպքում թույլ տվեք ձեզ մի հարց տալ:Ձեզանից քանի՞սն է կարծում, որ աշխարհում գերակշռում է արական սեռը, կամ իգականը: Թույլ տվեք հարցում կատարել: Ձեզանից քանի՞սն է կարծում, որ աշխարհում գերակշռում են տղամարդիկ: Ձե՛ռք բարձրացրեք, խնդրում եմ: Ընդամենը մի քանիսը: Իսկ ձեզանից քանի՞սն է կարծում, որ կանայք են գերակշռում: Պարզ է, մեծ մասը: Լավ, գիտե՞ք, վերջին խումբը սխալվում է: Իրականում, ձեր ասածը ճիշտ է Եվրոպայի ու Արևմուտքի համար, որտեղ կանայք և տղամարդիկ հավասար են սննդի, առողջապահության հարցերում, այնտեղ ավելի շատ կանայք քան, մենք ավելի երկար ենք ապրում: Բայց աշխարհի մնացած մասերում պատկերն այդպիսին չէ: Փաստացի ժողովրդագրագետները ցույց են տվել, որ ներկայիս բնակչության մեջ մոտավորապես 60 միլիոնից 100 միլիոն իգական սեռ է պակասում:

Գիտե՞ք, դրա համար մի քանի պատճառներ կան: Օրինակ` նախորդ դարի կեսերին մահվան դատապարտված աղջիկների թիվը ավելի մեծ է, քան թե 20-րդ դարի բոլոր պատերազմներում սպանված մարդկանց թիվը: Երբեմն պատճառը կարող է լինել նաև սոնոգրաման: Երբ պայամնները սուղ են, աղջիկներին արհեստական վիժումով հեռացնում են: Այս աղջիկը, օրինակ, Եթովպիայի անվճար սննդի կենտրոնում է: Ամբողջ կենտրոնը լի է նրա նման աղջիկներով: Հետաքրքիրն այն է, որ նրա եղբայրների հետ ամեն ինչ կարգին է:Հնդկաստանում կյանքի առաջին տարին` զրոյից մինչև մեկ տարեկան, տղաների ու աղջիկների թիվը հավասար է, քանի որ այդ շրջանում նրանք կրծքով են կերակրվում, իսկ կուրծքը նախապատվությունը չի տալիս միայն տղաներին: Հնդկաստանում համատարած ձևով մեկից մինչև հինգ տարեկան աղջիկների դեպքում մահացության աստիճանը 50% -ով ավելի բարձր է, քան տղաներինը:

«Երկնքի կեսի» երկրորդ դրույթը հետևյալն է. եկեք անտեսենք այս ճիշտ-սխալ կոչվածի բարոյական կողմը: Եվ զուտ գործնականորեն,մենք մտածում ենք, որ աղքատության և ահաբեկչության դեմ պայքարելու լավագույն միջոցը աղջիկներին կրթելն ու կանանց աշխատուժի մեջ ընդգրկելն է: Վերցնենք չքավորությունը: Այստեղ պատճառները երեքն են: Առաջինը` աղքատության հիմնական պատճառը բնակչության մեծ թիվն է: Եվ գիտեք, երբ կրթում եք տղային, նրա ընտանիքը ձգտում է քիչ երեեխաներ ունենալուն, բայց աննկատ ձևով: Իսկ եթե աղջիկ երեխան է կրթություն ստանում, նա միանշանակ ցանկանում է մի քանի երեխաներ ունենալ: Երկրորդ պատճառը կապված է ծախսելու հետ: Դա աղքատության կեղտոտ, փոքրիկ գաղտնիքն է, որը նշանակում է, որ աղքատ մարդիկ ոչ միայնեկամտի փորք աղբյուր են ունենում, այլև եղածն էլ ծախսում են ոչ խելամիտ ձևով: Եվ դժբախտաբար դրանով հիմնականում հենց տղամարդիկ են զբղվում: Այսպիսով, հետազոտությունը ցույց է տվել, որ վերցնենք մի մարդու, ով օրական վաստակում է 2$ -ից քիչ,ապա կտեսնենք, որ վարձավճարի 2% -ը գնում է դեպի այս զամբյուղ, այդ գումարը ծախսվում է կրթության վրա: 20% -ը գնում է այս մյուս զամբյուղ, սա ալկոհոլի, ծխախոտի, քաղցրահամ խմիչքների, մարմնավաճառության ու խնջույքների մասն է: Այնինչ եթե պարզապես 4$ -ը վերցնեք և դնեք այն մյուս զամբյուղի մեջ, հսկայական փոփոխություն տեղի կունենա:

Վերջին պատճառը կապված է այն բանի հետ, որ կանայք ոչ թե խնդրի մի մասը պիտի լինեն, այլ դրա լուծման: Պետք է օգտագործվեն ամենախղճուկ ռեսուրսներն անգամ: Կարող եք համարել, թե ռեսուրսն անտեղի վատնում եք, եթե չօգտագործում Դաի Մանջուի նման մեկին: Բիլ Գեյթսը մի շատ ճիշտ բան ասաց, երբ ճանապարհորդում էր Սաուդյան Արաբիայով: Նա խոսում էր ձեզ նման մի լսարանի առաջ: Սակայն դահլիճի 2/3ը պատով առանձնացված էր մյուս մասից: Մի կողմում տղամարդիկ էին, հետո պատը, մյուս կողմում՝ կանայք: Ու սենյակի մյուս կողմից ինչ-որ մեկը վեր է կենում և ասում. «Պրն Գեյթս, մենք այստեղ նպատակ ենք դրել տեխնոլոգիաների ոլորտում հայտնվել լավագույն 10 երկրների շարքում: Կարծում եք՝ կստացվի՞»: Ու Գեյթսը, ակնապիշ նայելով լսարանին, ասաց. «Եթե դուք բոլորովին չեք օգտագործում ձեր երկրի ունեցած հնարավորությունների կեսը, ապա հաստատ երբևէ տասնյակին մոտ չեք էլ լինի»:Ահա Արաբիայի Բիլը:

Այսպիսով ինչպիսի՞ն են այդ յուրահատուկ մարտահրավերները: Ես կասեի, որ համար առաջին խնդիրը սեռական թրաֆիքինգն է:Ընդհամենը երկու բան կասեմ սրա մասին: Երբ 1780-ական թվականներին ստրկավաճառությունն իր գագաթնակետին էր հասել,Աֆրիկայից մոտ 80.000 ստրուկ էր փոխադրվում Նյու Յորք: Ներկայումս ըստ Պետդեպարտամենտի վիճակագրական տվյալների՝միջազգային թրաֆիքինգի զոհ է դառնում 8000.000 մարդ՝ 10 անգամ ավելի շատ: Դրա մեջ դեռ չի մտնում այն մարդկանց թիվը, ովքեր թրաֆիքինգի մեջ են ընկնում իրենց պետության սահմաններում, և դա իրականում բավականին մեծ թիվ է կազմում: Եվ եթե ուշադրություն դարձնենք նաև մեկ ուրիշ գործոնի, ավելի ճիշտ՝ հակադրության, հին ժամանակներում մի ստրուկն այսօրվա փողով մոտ 40.000$ արժեր: Այսօր թրաֆիքինգի ենթարկված աղջկան կարելի է գնել մի քանի հարյուր դոլարով, ինչն էլ նշանակում է, որ նա իրականում ավելի հասանելի է: Բայց գիտեք, Կամբոջայի և Թայլանդի նման երկրներում առաջնթաց կա: Մենք չպետք է անգամ մեզ թույլ տանք պատկերացնել, որ մեր աշխարհում աղջիկներին գնում են, վաճառում կամ սպանում:

Երկրորդ խնդիրը մայրերի մահացությունն է: Գիտե՞ք, աշխարհի այս մասում երեխայի ծնունդը հիանալի իրադարձություն է:Նիգերիայում ամեն յոթ կանանցից մեկը կարող է մահանալ ծննդաբերության ժամանակ: Ամբողջ աշխարհում, ամեն մեկ կամ մեկ ու կես րոպեն մեկ մի կին է մահանում ծննդաբերության ժամանակ: Գիտեք դա այն պատճառով չէ, որ մենք տեխնիկական լուծումներ չունենք,այլ այն պատճառով, որ այս կանանց դեմ երեք գործոն կա. նրանք աղքատ են, ապրում են ծայրամասերում և նրանք կին են: : Եվ գիտեք, ամեն մահացող կնոջ համար 20 կանայք ողջ են մնում, բայց վնասվածք են ստանում: Իսկ ամենաահավոր վնասվածքը հեշտոցի պատռվածքն է: Դա պատռվածք է, որն առաջանում է ծննդաբերության ժամանակ և որի արդյունքում կնոջ մոտ առաջանում է անկղապահություն:

Թուլ տվեք ձեզ Մահաբուբայի մասին պատմեմ: Նա ապրում է Եթովպիայում: Երբ 13 տարեկան էր, նրան իր կամքին հակառակ ամուսնացրին: Հետո նա հղիացավ, գնաց թփերի մեջ երեխային ունենալու, բայց հասկանում եք, նրա մարմինը դեռ այնքան հասուն չէր, որ նա ծննդաբերեր, և այդ ամենը վերջացավ նրանով, որ նա պատռվածք ստացավ: Երեխան մահացավ, ինքը հեշտոցի պատռվածք ստացավ, իսկ դա նշանակում է, որ նա անկղապահությամբ էր տառապում` իրեն չէր կարողանա զսպել: Մի խոսքով՝ նա գարշահոտություն էր տարածում: Գյուղացիները կարծեցին, թե նա անիծված է, նրանք չգիտեին ինչպես վարվել նրա հետ: Դրա համար աղջկան թողեցին գյուղի ծայրում գտնվող մի խրճիթում: Նրանք դուռն այնպես կիսաբաց թողեցին, որ գիշերը բորենիները կարողանային ներս մտնել և նրա հարցերը լուծել: Բայց խրճիթում մի փայտ կար, որով նա այդ գիշեր պաշտպանվեց բորենիներից: Իսկ հաջորդ առավոտնա հասկացավ, որ եթե կարողանար հասնել մոտակա գյուղը, որտեղ օտարերկրյա միսիոներ կար, նա փրկված էր: Քանի որ նրա նյարդերը լարված էին, նա ամբողջ ճանապարհը` 30 մղոնը սողալով անցավ և գրեթե կիսամեռ հասավ միսիոների տան մոտ:Օտարերկրյա միսիոները բացեց դուռը, միանգամից հասկացավ, թե ինչ էր պատահել, նրան տարավ մոտակա Ադիս Աբաբայում գտնվող հիվանդանոց, որտեղ նրան 350$ -ով վիրահատեցին, և նա ոտքի կանգնեց: Հիվանդանոցի բժիշկներն ու բուժքույրերը նկատեցին, որ նա պարզապես կենդանի մնացած կին չէ, այլ շատ խելացի է մեկն է, և նրանից բուժքույր պատրաստեցին: Այսպիսով այսօր Մահաբուբունինքը հարյուրավոր, հազարավոր կանանց կյանքեր է փրկում: Նա դարձավ ոչ թե խնդրի, այլ դրա լուծման մի մասը: Նա պարզապես դուրս եկավ զոհի կարգավիճակից: և մի առաքինի փուլի անցավ:

Ես խոսեցի մարտահրավերներից մի քանիսի մասին, հիմա թույլ տվեք խոսել որոշ լուծումների մասին, իսկ կանխատեսելի լուծումներ կան: Ես արդեն հուշել եմ դրանց մասին՝ կրթություն և նաև տնտեսական հնարավորություն: Իհարկե, երբ աղջկան կրթության ես տալիս,դա նշանակում է, որ նա ավելի ուշ է ամուսնանալու, ձգտելու է ունենալ ավելի քիչ երեխաներ, ու իր իսկ երեխաներին կրթելու է ավելի ժամանակակից ձևով: Տնտեսական հնարավորության հետ մեկտեղ այս ամենը կարող է մեծ փոփոխությունների պատճառ դառնալ:

Այժմ թույլ տվեք Սաիմայի մասին պատմել: Նա ապրում է Պակիստանում` Լահարոյից դուրս, մի փոքրիկ գյուղում: Նա սարսափելի միջավայրում էր ապրում: Ամեն Աստծու օր գործազուրկ ամուսինը նրան դաժան ծեծի էր ենթարկում: Վերջինս խաղամոլ էր, գործազուրկ,և իր ողջ բարկությունը թափում էր կնոջ վրա: Ու, երբ կինը երկրորդ աղջիկն ունեցավ, սկեսուրը որդուն ասաց. «Կարծում եմ՝ դու պետք է երկրորդ անգամ ամուսնանաս, Սաիման քեզ որդի պարգևել չի կարող»: Սա երկրորդ դուստրն ունենալուց հետո էր: Այդ ժամանակ գյուղում միկրո վարկավորման մի խումբ կար, որտեղից էլ նա 65$ վարկ ստացավ: Սաիման վերցրեց այդ փողը և ձեռագործի բիզնես սկսեց: Առևտրականներին դուր եկավ նրա կատարած ձեռագործը, այն շատ հաջող վաճառվեց և նրանք ամեն անգամ ավելի շատ ձեռագործեր էին պահանջում: Իսկ երբ նա արդեն չէր կարողանում բավական շատ գործել, նա գյուղից մի քանի ուրիշ կանանց էլ վարձեց:շուտով արդեն 30 կին էր աշխատում նրա ձեռագործի բիզնեսի համար: Եվ հետո, երբ նա ստիպված եղավ ձեռագործերը գյուղից տեղափոխել շուկա, նա օգնականի կարիք ունեցավ, որ ապրանքը տեղափոխեին շուկա, այդ պատճառով նա վարձեց իր ամուսնուն:Այսօր նրանք միասին են այդ գործն անում: Ամուսինը ապրանքը տեղափոխում է ու բաժանում, իսկ կինը արտադրությամբ է զբաղվում:Այժմ նրանք երրորդ դուստրն ունեն, և բոլոր դուստրերն էլ կրթությամբ են տարված, որովհետև Սաիման գիտի, թե ինչն է իրականում կարևոր:

Սա ինձ բերում է դեպի իմ վերջին կետը, որը կրթությունն է: Երբ Լարի Սամերսը համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետն էր, մի առիթով աասաց. «Զարգացող երկրում ներդրումը հաջող է, երբ այն կատարվում է աղջիկների կրության մեջ»: Թույլ տվեք Բեատրիս Բիրայի մասին էլ պատմեմ: Բեատրիսը ապրում էր Ուգանդայում՝ Կոնգոյի սահմանի մոտ, և Դաի Մանջուի նման նա էլ դպրոց չէր գնում:Իրականում նա դպրոցում չէր էլ եղել, թեկուզ մեկ օրով: Նրա ծնողները նույնպես ասել էին. «Ինչի՞ մենք փողը նրա վրա պետք է ծախսենք:Նա պատրաստվում է իր ամբողջ կյանքում ջուր քարշ տալ»: Այնպես ստացվեց, որ այդ պահին Կոնեկտիկուտում մի խումբ կար, որը կոչվում էր Կոնեկտիկուտի Նիանթիկ համայնքի եկեղեցական խումբ: Նրանք նվիրատվություն կատարեցին Արկանզասում գտնվող Heifer International անվամբ մի կազմակերպության: Հաիֆերը 2 այծ ուղարկեց Աֆրիկա: Դրանցից մեկը հասավ Բեատրիսի ծնողներին: Եվ այդ այծը զույգ այծիկներ ունեցավ: Զույգը սկսեց կաթ տալ: Նրանք կաթը վաճառում էին: Փողը շրջանառության մեջ դրեցին: և շատ շուտով ծնողներն ասացին. <> 9 տարեկանում Բեատրիսը ընդունվեց առաջին դասարան, այն ամենից հետո, որ նա 6 տարեկանից դպրոցին մոտ էլ չէր գնացել: Դա նշանակություն չուներ: Նրա աչքերը պարզապես փայլում էին դպրոցում լինելու մտքից: Նա դասարանում լավագույնը դարձավ: Նա մնաց լավագույնը թե՛ տարրական դպրոցում, թե՛ միջնակարգ դպրոցում, թե՛ հետո նաև ավագ դպրոցում, նա փայլուն միավորներ հավաքեց ազգային քննությունների ժամանակ, այնպես որ դարձավ իր գյուղի առաջին մարդը, ով եկավ Միացյալ Նահանգներ կրթաթոշակով: Երկու տարի առաջ նա ավարտեց Կոնեկտիկուտի քոլեջը: Ավարտական երեկոյի ժամանակ նա հետևյալն ասաց. «Ես մի այծի շնորհիվ դարձել եմ աշխարհի ամենաբախտավոր աղջիկը»: (Ծիծաղ) Իսկ այդ այծն արժեր ընդամենը 120$:

Տեսնու՞մ եք, թե մի փոքրիկ օգնությունը ինչպիսի հեղաշրջում կարող է կատարել: Բայց ես ցանկանում եմ ձեզ մի իրական փաստ ցույց տալ: Տեսեք` Միացյալ Նահանգների օգնությունը` մարդկանց օգնելը, այնքան էլ հեշտ չէ: Նույնիսկ գրքեր են եղել, որտեղ քննադատվել է Միացյալ Նահանգների տված օգնությունը: Բիլ Իստերլիսի գիրքն է: «Մեռած օգնություն» անունով գիրք էլ կա: Գիտեք, քննադատությունը արդարացի է, որովհետև ամեն բան այդքան էլ հեշտ չէ: Եվ, գիտեք, մարդիկ ասում են, ջրհորներ կառուցելու ծրագրերի ուղիղ կեսը մեկ տարի անց ձախողվել է: Երբ ես Զիմբաբվեում էի, մենք մի գյուղապետի հետ գնում էինք մի վայր, որտեղ նա ցանկանում էր գումար հավաքել միջնակարգ դպրոցի համար, այնտեղ, մի քանի յարդ հեռավորության վրա մի կիսատ թողած աշխատանք կար և, ես հարցրեցի «Այն ի՞նչ է»: Նա մի տեսակ կարկամեց: Պարզվում է՝ դա խափանված ոռոգման ծրագիր էր: Մի քանի յարդ հեռու քանդված հավաբուն կար: Մի տարի բոլոր հավերը սատկել էին, և ոչ ոք այլևս չցանկացավ այդտեղ հավ պահել: Դա ճիշտ է, բայց կարծում եմ՝ դուք երեխային դուրս չեք շպրտում այն ջրի հետ, որի մեջ նրան լողացնում եք. Դա ճիշտ է, բայց կարծում եմ՝ դուք երեխային դուրս չեք շպրտում այն ջրի հետ, որի մեջ նրան լողացնում եք. Դուք սովորում եք ձեր սխալների վրա, և շարունակաբար բարելավում եք ձեր վիճակը:

Մենք նաև կարծում ենք, որ անհատը կարող է փոխել ինչ-որ բան և նրանք պետք է փոխեն, որովհետև անհատերը միասին կարող են շարժում առաջացնել: Տղամարդկանց ու կանանց շարժում, ահա թե ինչ պետք է անել` հանրային փոփոխություն բերելու համար,փոփոխություն, որը կլուծի այս բարոյական մարտահրավերի հետ կապված խնդիրները: Այսպիսով, ես հարց եմ տալիս: Սրա մեջ ո՞րն էր ձերը: Հավանաբար դուք էլ եք դա հարցնում: Ձեր ի՞նչ գործն է: Նախքան ելույթս ավարտելը երկու բան եմ ուզում ասել: Առաջինն այն է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ եթե դու կարողանում ես քո նյութական կարիքները հոգալ, որը մեզանից մեծ մասը, բոլորս այս սենյակում անում ենք, հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքում շատ քիչ բաներ կան, որոնք մեծացնում են երջանկության զգացողությունը: Դրանցից մեկը որևէ մեծ բանի մեջ քո ներդրումն ունենալն է:

Եվ երկրորդը: Ուզում եմ մի կատակով վրջացնել ելույթս: Եվ մի պատմություն Դարֆույում մի բուժաշխատողի մասին: Կա մի կին, որն աշխատում էր Դարֆուրում Դարֆուրում և տեսնում էր այնպիսի բաներ, որ ոչ մի մահկանացու չպետք է տեսներ: Երբ նա այնտեղ էր աշխատում, նա ուժեղ էր, աննկուն: Նա երբեք չէր հուսահատվում: Իսկ հետո՝ Ամանորյա արձակուրդին, նա եկավ Միացյալ Նահանգներ:Նա իր տատիկի հետնաբակում էր, երբ մի բան տեսավ, որը նրան ստիպեց արտասվել: Դա թռչունների կերակրամանն էր: Եվ նա գիտակցեց, որ ինքը շատ բախտավոր էր, որ ծնվել էր մի քաղաքում, որտեղ մենք անվտանգությունը որտեղ մենք անվտանգություն հալած յուղի տեղ ենք ընդունում, որտեղ մենք ոչ միայն կարող ենք ինքներս ուտել, հագնվել, և մեզ ապահովել բնակարանով, այլ նաև կարող ենք հոգալ վայրի թռչունների մասին այնպես, որ ձմռանը նրանք սոված չմնան: Եվ նա հասկացավ, որ այն, որ իր բախտը բերել էր, իրեն նաև կանգնեցնում էր մեծ պատասխանատվության առաջ: Եվ այսպիսով, Նրա նման դուք, ես, մենք բոլորս կյանքի լոտոն ենք շահել: Եվ հարց է ծագում այն մասին, թե ինչպե՞ս ենք մենք վարվում այդ պատասխանատվության հետ:

Այսպիսով, այսքանը: Միացեք շարժմանը: Երջանիկ եղեք և օգնեք փրկել աշխարհը:
Շատ շնորհակալ եմ:
(Ծափահարություններ)