Հնդկաստանի իշխանությունները հայտնել են էգ վագրի սատկելու մասին, որի հարձակման զոհն էր դարձել 4 մարդ։ Գազանը սատկել է Մահարաշտրա նահանգի Սինդիվիհիրի գյուղում հոսանքի հարվածից։ Այս մասին հայտնում է Indian Express-ը։
Այս տարի էգ վագրը մի քանի անգամ հարձակվել էր մարդկանց վրա Չանդրապուր շրջանում։ Բնության պահպանության տեղի մարմիններին հայտնի է 6 նման դեպքի մասին, որից 2-ն ավարտվել են մարդկանց մահով։
Նրան բռնել և ավելի ուշ բաց էին թողել տեղի արգելոցում։ Դրանից հետո նա ևս մի քանի հարձակումներ է իրականացրել տեղի բնակիչների վրա՝ սպանելով 2 մարդու և վիրավորելով ևս 1-ին։









































