Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ժնևյան հանդիպումը չի բխում Հայաստանի շահերից․ Արման Մելիքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

– Պարոն Մելիքյան, հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի է ունենալու Սարգսյան-Ալիև հանդիպումը: Ի՞նչ եք ակնկալում այդ հանդիպումից:

– Այս հանդիպումից սպասելիքներ չունեմ, այն ընդամենը հաստատումն է Իլհամ Ալիևի այն պնդման, որ գործընթացը շարունակվում է առանց պաշտոնական Երևանի կողմից նախկինում առաջ քաշված նախապայմանների կատարման: Այսինքն՝ շփման գծում միջադեպերի կանխարգելման և դրանց հետաքննության մեխանիզմների ներդրման խնդիրը կմնա անկատար, իսկ Ալիևի ու Սարգսյանի հանդիպումները կշարունակվեն: Ադրբեջանական կողմը սուբստանտիվ բանակցություններ սկսելու պահանջ է դնում. այդ բանակցությունների միակ նպատակը, ըստ ադրբեջանական կողմի, պետք է լինի հայկական զինուժն ադրբեջանական տարածքից դուրս բերելու խնդիրը, իսկ որպես ադրբեջանական տարածք էլ այդ համատեքստում դիտարկվում է ողջ Արցախը: Մեր բանակցողներն իրավաքաղաքական մակարդակում գործը տանուլ են տալիս:

– Հանդիպումը տեղի է ունենում Ժնևում: Ինչո՞ւ Ժնևում և ոչ թե, ասենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող որևէ երկրում այն չի կազմակերպվում:

– Այս հարցին ստույգ պատասխան տալ չեմ կարող, գուցե հատկապես Ժնևն է ընտրված, որպեսզի ընդգծվի, որ բանակցող կողմերը և բոլոր միջնորդները գտնվելու են պաշտոնապես չեզոք պետության կարգավիճակ ունեցող Շվեյցարիայի տարածքում, ուր ոչ մեկը տեսականորեն չի կարողանա օգտվել հյուրընկալի դիրքից ու վերմակն իր վրա քաշել: Բայց չի բացառվում, որ բանակցավայրի այս ընտրության համար նաև այլ հիմնավոր պատճառներ լինեն:

– Պարոն Մելիքյան, Մինսկի խմբի վերջին հայտարարություններում այլևս չենք տեսնում ընդգծված դիրքորոշում՝ կապված Մինսկի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը պատրա՞ստ է բանակցությունների գնալ առանց այդ նախապայմանների կյանքի կոչման։

– Այն տպավորությունն ունեմ, որ պարոնայք Ալիևն ու Սարգսյանն արդեն վաղուց չեն բանակցում՝ ընդամենը հանդիպում են: Պարոն Սարգսյանը պահանջում է, որպեսզի պաշտոնական Բաքուն ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և այդ պայմանի կատարման դեպքում պարտավորվել է Ադրբեջանին հանձնել Արցախի Հանրապետության ներկայիս տարածքի երկու երրորդը: Այս դիրքորոշումը նշանակում է, որ ՀՀ գործող իշխանությունը՝ հանձինս պարոն Սարգսյանի և ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի, ճանաչում է Հայաստանի՝ ագրեսոր-պետություն լինելու հանգամանքը և ինքնաբերաբար իրավունք տալիս Ադրբեջանին զինված ուժի կիրառման միջոցով Արցախը զավթելու: Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ մեր բանակցողներն իրավաքաղաքական մակարդակում գործը տանուլ են տալիս՝ նրանց փաստարկներն ադրբեջանական կողմին ուժի դիմելու համար անհրաժեշտ հիմքեր են ապահովում: 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմագործողությունը նաև հայկական բանակցային փաստարկների անարդյունավետության հետևանք էր: Այսօր ևս այդ փաստարկային բազայի կիրառումը վտանգում է մեր ազգային շահերի ողջ համակարգը: Այդուհանդերձ, գործող իշխանությունները մերժում են այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ վերանայումները կատարել:

– Ի վերջո, սա արդյոք բանակցությո՞ւն է, թե՞ հանդիպում: Շավարշ Քոչարյանը խոսում է հանդիպման մասին, չի նշում բանակցություններ:

– Սա բանակցային գործընթացի շարունակականությունը խորհրդանշող հանդիպում է, որն, իմ կարծիքով, մեր շահերից չի բխում:

– Պարոն Մելիքյան, սեղանին արդյո՞ք Մադրիդյան սկզբունքներն են:

– Ելնելով վերջին շրջանում միջնորդ պետությունների տարբեր ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններից ու մեկնաբանություններից՝ հակված եմ այն տեսակետին, որ ներկայումս ռուսական կողմը կարգավորման մի տարբերակ է դիտարկում, որը տարբերվում է «Մադրիդյան սկզբունքներ» ասվածի մեզ հայտնի մոտեցումներից և ընդունելի է ադրբեջանական կողմի համար: Խոսքը վերաբերում է վերջին մեկ տարվա ընթացքում շրջանառության մեջ դրված «տարածքներ՝ իրավիճակի բարելավման դիմաց» բանաձևին: Ըստ դրա՝ հայկական կողմերը պետք է սկսեն տարածքների հանձնման գործընթացը, ինչի դիմաց ադրբեջանական կողմը ոչ թե պետք է ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը, այլ ընդամենը պարտավորվի զերծ մնալ շփման գծում ռազմական միջադեպեր հրահրելու իր մարտավարության կիրառումից: ԱՄՆ-ը և Ֆրանսիան հավատարիմ են մնում «Մադրիդյան սկզբունքների» տառին և ոգուն: Այս տարբերակներից և ոչ մեկն ի զորու չէ նպաստելու տևական խաղաղության հաստատմանը և հակասում է մեր կենսական շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում