Դիզայներ Վիկտորյա Բեքհեմը, շարունակելով համագործակցությունը Estee Lauder ընկերության հետ, թողարկել է դիմահարդարման միջոցների երկրորդ սահմանափակ հավաքածուն (Victoria Beckham X Estee Lauder)։ Դրանում ներառվել են ինչպես նախկին հավաքածուի բեսթսելլերները, այնպես էլ մեծ քանակությամբ նոր արտադրանքներ։
Վիկտորյայի խոսքով՝ նոր հավաքածուն ստեղծված է, որպեսզի յուրաքանչյուր կին զգա իր ուժն ու սեքսուալությունը, ձեռք բերի ինքնավստահություն։ Հավաքածուում ներառված է քառերանգ ներկապնակով ստվերաներկ, թարթիչաներկ, կիսաթափանցիկ դիմափոշի և այլն։