Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում նախատեսվում են դրական փոփոխություններ՝ համապատասխան սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության այլ կոլեգիալ մարմինների հետ կապված: Ն շվում է, որ նախագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին:
Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ նախագիծը երկար, մանրամասն ու բարդ փաստաթուղթ է, որում կան որոշ խնդիրներ և, որոնք էլ պետք է կարգավորվեն: Հանձնաժողովը ներկայացրել է Վճառաբեկ դատարանի գործունեության, դատավորների ընտրության, դատավորի վարքագծի կանոններին, որոշումների բողոքարկման հետ կապված առաջարկություններ:
«Վենետիկի հանձնաժողովը մնում է Հայաստանի իշխանությունների տրամադրության տակ՝ այս հարցում հետագա օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: