70-ամյա ճապոնուհուն սպառնում է մահապատիժ՝ իր երեք գործընկերների սպանության համար։ Հաղորդվում է, որ 70-ամյա Չիսակո Կակեխին այդ քայլին գնացել է նրանց կյանքի համար դրամական փոխհատուցում ստանալու նպատակով։
Կինն ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթացել է հիվանդ և շատ ծեր, սակայն ունևոր տղամարդկանց հետ։ Նա ապահովված տղամարդկանց տվել է ցիանիդ՝ այն լցնելով ըմպելիքի մեջ։ Տարեց կինը, որին անվանում են նաև սև այրի, այդպիսով 10 տարում հավաքել է 6.85 միլիոն ֆունտ սթեռլինգ։ Հաղորդում է Daily Mail-ը։

Չիսակոյին կալանավորել են 2014 թվականին 75-ամյա ամուսնու մահվանից հետո, ով մահացել էր ամուսնությունից մեկ ամիս անց։ Հետագայում կնոջը մեղադրանք են ներկայացրել ևս երկու սիրեցյալի սպանության և ընկերոջը սպանելու փորձի համար։
Բժշկական փորձաքննությունը տարեց կնոջ մոտ հայտնաբերել է վաղ շրջանի թուլամտություն, սակայն դա չի խանգարի, որ նա կանգնի դատարանի առջև։









































