Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքմենստանի առաջնորդների հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Վլադիմիր Պուտինին նվիրել է «Հավատարիմ» մականունով ալաբայ ցեղատեսակի շնիկ։ Հայտնում է K-news-ը։
Ընդգծվում է, որ Թուրքմենստանի նախագահը դա արել է օրեր առաջ Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 7-ին Պուտինը դարձել է 65 տարեկան)։ Հանդիպման սկզբում Բերդիմուհամեդովը հայտարարել է. «Ես կցանկանայի սկսել հաճելի առաքելությունից։ Ոչ վաղ անցյալում Ձեր ծննդյան օրն էր։
Ես ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և բնականաբար ցանկանում եմ ամուր առողջություն, հաջողություններ, ամենայն բարիք»։ Թուրքմենստանի ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանի առաջնորդը իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները։
«Մենք ունենք մեկ ընդհանուր ընկեր։ Դա ալաբայ ցեղատեսակի շունն է։ Եվ այսօր ես ինձ հետ բերել եմ փոքրիկ ալաբայ»,- հայտարարել է Բերդիմուհամեդովը։









































