Ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ին Քենսինգթոնյան պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարություն տարածվեց այն մասին, որ 35-ամյա Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամսը սպասում են երրորդ երեխային։ Հայտնում է Vanity Fair-ը։
Դրանից հետո Քեմբրիջի դքսուհին դադարել էր երևալ հանրության առջև։ Սակայն հոկտեմբերի 10-ին նա հանդիպել է ամուսնու կողմից Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպած ընդունելության հյուրերի հետ։
ԶԼՄ-ները դեռևս ամռան սկզբին էին սկսել լուրեր տարածել, որ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամսը սպասում են երրորդ երեխային։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քեմբրիջի դքսուհին իսկապես հղի է։
Սակայն շուտով հաղորդվեց, որ Քեթրինի մոտ հայտնաբերվել է ուժեղ տոքսիկոզ, որի պատճառով նա հարկադրված է եղել չեղարկել ծրագրած բոլոր հանրային միջոցառումները։
Քեյթը չի կարողացել անգամ ուսումնական առաջին օրը դպրոց ուղեկցել արքայազն Ջորջին։ Այժմ Քեյթը երևացել է հանրության առջև, սակայն նրա կազմվածքը այս շաբաթներին գրեթե չի փոխվել։




















































