Հյուսիսկորեացի ցանցահենները գողացել են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի գաղտնի ռազմական պլանները
Հյուսիսկորեացի ցանցահենները գողացել են 5015 և 3100 գաղտնի ռազմական օպերացիոն պլանները, որոնք կազմել էին ԱՄՆ-ը և Հարավային Կորեան։ Այս մասին, ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, պատմել է Հարավային Կորեայի Դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռի Չեոլ Հին։
Գողությունը կատարվել է դեռևս անցած տարվա սեպտեմբերին։ Այդ ժամանակ կոտրվել էր Պաշտպանական տեղեկատվության պահպանման միացյալ կենտրոնը։
Ռի Չեոլ Հին հստակեցրել է, որ 5015 փաստաթղթում եղել է քայլային հրահանգ Հյուսիսային Կորեայի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում։ Այնտեղ կա կետ՝ երկրի ղեկավարության ոչնչացման մասին։ 3100 փաստաթուղթը պարունակել է Սեուլի արձագանքի պլանը Փխենյանի սադրանքներին։
Պատգամավորի խոսքով՝ ընդհանուր առմամբ ցանցահենները գողացել են 235 գբ փաստաթուղթ։







































