Ես զրուցել եմ երկու կողմի հետ էլ, սակայն իրականությունը պետք է կարողանա գնահատել էթիկայի հանձնաժողովը, ես դեմ եմ բռնություններին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Գեղամյան միջադեպին:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու օրը նա ասել էր, որ բժիշկ է և հաճույքով է աշխատում չարաճճի երեխաների հետ, կարող է նաև պատժել նրանց, արդյոք հիմա իր հմտությունները չի պատրաստվում գործի դնել, Արա Բաբլոյանն ասաց.
«Դա չի կարող լինել մեկ մարդու հմտություն։ Պետք է բոլորն աշխատեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































