ՍԴ մեր դիմումի պահանջը Վանաձորում ավագանու նիստերը անվավեր ճանաչելն է: Մեր պահանջը շատ հստակ է և բխում ժողովրդավարության սկզբունքներից: Անվավեր ճանաչելու դեպքում, կանցկացվեն ՏԻՄ նոր ընտրություններ:Այս մասին այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:









































