Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով դատական նիստը: Խնդիրը դարձյալ քննչական գործողությանը մասնակցած ընթերակա Յուրի Գալստյանի անձին է վերաբերում: Արձանագրության մեջ նշված է, որ ընթերական ծնվել է 1956 թվականին, բայց Հայաստանի Հանրապետությունում 1956 թվականին ծնված Յուրի Գալստյան գոյություն չունի: Այդ անուն, ազգանուն, հայրանունով անձը ծնվել է 1957 թվականին և ներկայումս բացակայում է Հայաստանից:
Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը պահանջում է, որ մեղադրողը հրաժարվի այդ ապացույցից, իսկ մեղադրողը պնդում է, որ ընթերակայի ծննդյան տարեդարձը սխալ է արձանագրվել և ընթերական ներկայումս բացակայում է Հայաստանից: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ հարցում կատարել և ծանուցում ուղարկել Յուրի Գալստյանի հասցեով: Ամբաստանյալները նորից դժգոհեցին դատական նիստի հետաձգումից: Ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանը Ծըգըլ ասաց. «Ոնց որ մաֆիա խաղանք: Դուք սևերն եք, մենք քաղաքացիները»:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: