ՌԴ ՊՆ-ն Կասպից ծովում ռազմածովային բազայի շինարարություն է սկսել, հայտնում է «Իզվեստիա»-ն։ Պարբերականի տվյալներով՝ նոր բազան թույլ կտա Ռուսաստանին վերահսկել իրավիճակը Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։
Բազայում կտեղակայվեն բոլոր հրթիռային նավերը։ Դրանք կարող են օպերատիվ կերպով դուրս գալ ծով՝ գերճշգրիտ զենքի կիրառման համար։ Հրապարակման մեջ նշվում է, որ աշխատանքների ավարտից հետո օբյեկտը կլինի ավելի առաջադեմ, քան համանման բազաները Սև, Հյուսիսային կամ Բալթիկ ծովերում։
Բազայի շինարարությունը ծրագրվում է ավարտել մինչև 2020 թվականը։
Համաձայն նախագծի՝ կկառուցվի ոչ միայն նավահանգիստ, այլև զինամթերքի պահեստներ, հիվանդանոց, զորանոցներ և կացարաններ՝ սպայական կազմի համար։









































