Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն իր 28-ամյա քրոջը՝ Կիմ Յո Չժոնին, իշխող Կորեայի Աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի անդամ է նշանակել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Քաղբյուրոյում մասնավորապես ինչ դեր կունենա Կիմ Յո Չժոնը, չի նշվում:
Այդպիսով Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը երկրորդ կինն է այդ երկրի պատմության մեջ, ով կենտրոնական պաշտոն է զբաղեցրել հյուսիսկորեական կառավարությունում: Առաջինը եղել է Կիմ Հյոն Հին՝ Հյուսիսային Կորեայի նախկին գլխավոր քարտուղար Կիմ Չեն Իրի քույրը:
Հայտնի է, որ Չժոնն ԱՄՆ-ում պատժամիջոցային ցուցակում է ընդգրկված Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումներին մասնակցության հետ կապված:








































