Մեր կրթական համակարգը քանդվում է, մի վիճակ է, որ պետք է անցնես ՀՀԿ խողովակով: Այս մասին այօրս «Հոդված3»-ում հրավիրված քննարկան ժամանակ նշեց ՀԱԿ կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Մեղրի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին կուսակցական տոմսեր բաժանելու մասին հրապարակումները, իսկ դրանից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետաքննությունը տնօրենների կուսակցականացված լինելու և դպրոցում քարոզչություն իրականացնելու վերաբերյալ, հերթական անգամ փաստեցին, որ հանրակրթության որորտն անշեղորեն ընթանում է համակարգված կուսակցականացման ճանապարհով:
Հատկանշական է, որ ամիսներ առաջ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն հանդես եկավ շրջաբերականով, որը վերաբերում էր հենց կրթական հաստատություններում քարոզչության բացառմանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:









































