Իվանա Թրամփը չի ցանկանում փոխել ընթացիկ կենսակերպը։ ԱՄՆ նախպագահի նախկին կինը հրաժարվել է դառնալ Չեխիայում ԱՄՆ դեսպան։ Այդ մասին նա հայտարարել է CBS-ի հետ հարցազրույցում։
Իվանայի խոսքով՝ առաջարկությունը ստացել է անձամբ նախկին ամուսնուց։ Նա նշել է, որ իրեն դուր է գալիս իր ազատությունը։ «Ես իդեալական կյանք ունեմ»,-ասել է նա։
Նա հաստատում է, որ Թրամփն իրենից խորհուրդ է հարցրել Twitter-ի օգտագործման հետ կապված։ Իվանան հավանություն է տվել այն բանին, թե ինչպես է իր նախկին ամուսինն օգտագործում միկրոբլոգների ցանցը։
Իվանա Թրամփը ծնվել է Չեխիայի Զլին քաղաքում, եղել է դահուկորդուհի։ Սակայն այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ծանոթացել է Դոնալդ Թրամփի հետ։ Նրանք ամուսնացած են եղել 15 տարի, համատեղ կյանքի ընթացքում ծնվել են 3 երեխաներ։









































