Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ամերիան ներկայացնում է հերթական հետազոտությունը. ՓՄՁ-ն Հայաստանում

«Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Իր ընդգրկուն նկարագրով, կատարված բացահայտումներով, փորձագիտական գնահատումներով և կանխատեսումներով այս հետազոտությունը եզակի է ՓՄՁ-ների վերաբերյալ ծավալուն ու համապարփակ տեղեկություններ տրամադրելու տեսանկյունից:

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ գնահատել ՓՄՁ-ների ներկա իրավիճակը, սպասումները, նախասիրությունները, ոլորտի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև կանխատեսել զարգացման միտումները:

Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում, հարաբերությունները բանկային համակարգի հետ, խորհրդատվական և այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքները, ՓՄՁ ոլորտի կարգավորումը Հայաստանում: Այն միաժամանակ տալիս է համեմատականներ այլ երկրների հետ:

Ամերիան հետազոտության համար դիտարկել է ընդհանուր քանակով 1003 ՓՄՁ, որից 655 ՓՄՁ-ն Երևան քաղաքից, 144-ը Գյումրիից, 152-ը Վանաձորից, 52-ը Դիլիջանից: Հետազոտությամբ պարզվել է, որ դիտարկված ՓՄՁ-ների 74.7%-ը գերփոքր է, 20.2 %-ը` փոքր, 5.1%-ը`միջին չափի (խմբավորումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

Հետազոտության արդյունքները վկայում են, որ դիտարկվող քաղաքներում ՓՄՁ-ների 47.6%-ը զբաղվում է առևտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2.2 %-ը` շինարարությամբ: Առևտուրը գերակշռում է գերփոքր ՓՄՁ-ների մոտ` 55.2%:

Բանկերի հետ ՓՄՁ-ների գործունեությունը ուսումնասիրելիս պարզվել է, որ ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելու համար ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է:

ՓՄՁ-երի ոլորտում մրցակցության աշխուժացում է նկատվում առավելապես միջին ձեռնարկությունների շրջանում, քան փոքրերի մոտ: Միջինների համար մրցակցության մակարդակի աշխուժացումը վկայում է ինչպես միմյանց միջև, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ մրցակցության թեժացման մասին:

Ամերիայի փորձագետները բացահայտել են, որ ՓՄՁ-ների զարգացմանը հիմնականում խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկը և բարձր հարկերը: Գյումրիում և Վանաձորում որպես խոչընդոտ ավելի մեծ կարևորություն ունի արտագաղթը, քան Երևանում և Դիլիջանում:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ կներկայացվեն սույն թվականի հոկտեմբերի 15-ին նախատեսվող շնորհանդեսի ժամանակ, որին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը, միջազգային կազմակերպություններ, փորձագետներ և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում