Sunday, 05 07 2026
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

Պուտինը դարձավ 65 տարեկան. ինչ կլինի Ռուսաստանի հետ նրանից հետո

Այսօր Ռուսաստանի ավտորիտար առաջնորդ Վլադիմիր Պուտինը դառնում է 65 տարեկան: Երկրում, որտեղ, ըստ հարցումների, նախագահին վստահում է հասարակության շուրջ 80%-ը, նրա ծննդյան օրը բարձր տրամադրություն պետք է լիներ: Սակայն նույնիսկ Պուտինն արդեն լուրջ չի վերաբերվում այս թվերին, մանավանդ, որ այսօր Ռուսաստանի ութսուն քաղաքներում, բայց հատկապես` նրա ծննդավայր Սանկտ Պետերբուրգում, Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն անցկացնելու են զանգվածային ակցիաներ` հենց նախագահի հրաժարականի պահանջով: Հոկտեմբերի 2-ին Նավալնին քսանօրյա վարչական կալանքի է դատապարտվել ապօրինի հանրահավաք կազմակերպելու համար, երեկ իրավապահ մարմինները տևական խուզարկություններ են անցկացրել նրա շարժման Մոսկվայի գրասենյակում, ընդդիմության առաջնորդի կողմնակիցներ են ձերբակալվել Վորոնեժում, Սոչիում: Իշխանություններն ակնհայտորեն խուճապի մեջ են և ամեն ինչ անում են բողոքի այսօրվա ակցիաները խափանելու համար: Ալեքսեյ Նավալնիի կայքում տեղադրվել է բանտից արված նրա լակոնիկ կոչը. «Հոկտեմբերի 7-ին մենք պետք է փորձենք բոլորս միասին խոսել…Պուտինը պետք լսի և թոշակի անցնի: Նա 18 տարի իշխում է և դա բավարար է»:

Հոկտեմբերի 7-ը` Պուտինի ծննդյան օրը, խորհրդանշական ամսաթիվ կարող է դառնալ Ռուսաստանի պատմության համար: Հենց այսօր կարող է արձանագրվել, որ ռուսաստանցիներն այլևս հաղթահարել են վախը և մարտահրավեր են նետում դիկտատորին` չնայած ձերբակալություններին և տոտալ ճնշումներին: Իսկ սա արդեն ենթադրում է Պուտինի «կայսրության» քայքայման մեկնարկը, որովհետև ռուսական ավտորիտարիզմը կառուցված է հենց հասարակության վախի, ահաբեկման վրա: Խնդիրն առաջիկա նախագահական ընտրությունները չեն, որոնց Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, կմասնակցի և կհաղթի, մանավանդ, որ իշխանություններն արդեն հայտարարել են, որ Նավալնին դրանց մասնակցել չի կարող: Իշխանությունները լուրջ մտավախություններ ունեն, որ նախագահական առաջիկա ընտրությունները ոչ միայն չեն ամրապնդելու Պուտինի իշխանությունը, այլ խորացնելու են դրա ճգնաժամը` այն դարձնելով համակարգային և անշրջելի: Մունիցիպալ վերջին ընտրություններում մասնակցությունն ընդամենը 29% էր, սակայն նույնիսկ այդ թիվն իրական չէ, որովհետև «նկարվել» է, այսպես կոչված, «հեռակա» քվեարկությունների միջոցով, երբ ոչ թե ընտրողն է մոտեցել տեղամաս, այլ քվեատուփն են մոտեցրել նրան: Նման պասիվությունը խոսում է իշխանությունների և ընտրությունների հանդեպ հասարակության տոտալ անվստահության մասին: «Ես ոչ միայն չեմ որոշել, թե ում հետ եմ մրցակցելու այդ ընտրություններին, այլ նույնիսկ չեմ որոշել, թե արդյոք մասնակցելու եմ դրանց, թե ոչ»,- երեք օր առաջ ասել է Պուտինը: Վերջինիս խոսքերը խիստ ուշագրավ են և, ըստ էության, բացահայտում են նրա քաղաքական խուճապը: Պուտինին հուզում է իր պոտենցիալ մրցակցի խնդիրը, այնպիսի մարդու մասնակցությունն ընտրություններին, որ կլեգիտիմացնի Ռուսաստանի գործող նախագահի հաղթանակը: Իշխանությունները Նավալնիից վախենում են, իսկ «անշառ Նավալնի» գտնելը` այնքան էլ դյուրին գործ չէ: Կրեմլի քաղտեխնոլոգները մի քանի սցենարի վրա են աշխատում՝ մասնավորապես չբացառելով, որ նախագահական ընտրություններին Պուտինի հիմնական մրցակիցը լինի հայտնի լրագրող Քսենիա Սոբչակը։ Սակայն այս տարբերակը կարող է չաշխատել, որովհետև ռուսաստանցիների մեծամասնությունը լուրջ չի վերաբերվում Քսենիային, ինչի հետևանքով ընտրություններն ակնհայտորեն «ջրիկանալու» են:

Եթե Ալեքսեյ Նավալնիին թույլ չտան մասնակցել ընտրություններին, ապա նա, ըստ ամենայնի, դրանք բոյկոտելու կոչ կանի` Պուտինի համար երաշխավորելով դատարկ տեղամասերում հաղթանակ տանելու տխուր հեռանկարը: Դա ուժեղ հարված կլինի աշխարհից իզգոյացող Պուտինի ներքին լեգիտիմությանը և ազդակ հեղափոխական զարգացումների համար, որոնք ճանապարհ կարող են բացել նաև Հայաստանի ապագաղութացման համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում