ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին նախարար, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի անձնական հեռախոսը կարող են կոտրած լինել։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ամերիկացի 3 պաշտոնյաների։
Պարբերականի տվյալներով՝ ամռանը Քելլին իր անձնական հեռախոսը փոխանցել էր Սպիտակ տան տեխնիկական հարցերով ծառայությանը՝ գանգատվելով, որ սարքը չի աշխատում այնպես, ինչպես հարկն է, մասնավորապես չի թարմացնում հավելվածները։ Նա նշել էր, որ դա շարունակվում է արդեն մի քանի ամիս։
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է պարբերականին, որ Քելլին հազվադեպ է օգտվել իր անձնական համարից այն բանից հետո, երբ միացել է Թրամփի վարչակազմին։ Բացի այդ, նա իր անձնական համարը փոխել է։
Politico-ի աղբյուրները չգիտեն, երբ և ինչպես է տեղի ունեցել կոտրումը, ինչպես նաև այն, թե ինչ տեղեկատվություն կարող էին ստանալ չարագործները դրա շնորհիվ։
Քելլին գլխավորել է Սպիտակ տան աշխատակազմը 2017 թվականի հուլիսին, մինչ այդ նա աշխատել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախարարի պաշտոնում։









































