Կոլումբիայում զինվորականները կրակ են բացել կոկա աճեցնող գյուղացիների ուղղությամբ, սպանվել է 9 մարդ, ևս 18-ը վիրավոր է։ Այս մասին հայտնում է Նարինիո դեպարտամենտի Տումակո քաղաքի գյուղացիական ասոցացիան։
Գյուղացիները ցանկացել են պաշտպանել ցանքատարածքները ոչնչացումից։ Միևնույն ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարում են, որ իրենց վրա ինքնաշեն ռումբեր են նետել։ Գյուղացիական ասոցացիայում այդ տեղեկությունը հերքել են՝ վստահեցնելով, որ կրակը բացվել է առանց պատճառի, և զինվորականները խաբում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար։
Իշխանությունները հարձակման մեջ կասկածում են Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի նախկին ապստամբների զինվորականներին։









































