52-ամյա դերասան և մոդել Բրուկ Շիլդսը Watch What Happens Live ծրագրի հեղինակների հետ հարցազրույցում պատմել է Դոնալդ Թրամփի հետ իր չկայացած ժամադրության մասին, որը միլիարդատերը փորձել է նշանակել 1997 թվականին։ Մագնատը որոշել էր մոտիկից ծանոթանալ Շիլդսի հետ ամուսնալուծությունից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է US Magazine-ը։
Շիլդսը պատմել է, որ Թրամփը փորձել է խաբել իրեն՝ հենվելով սեփական կարողության վրա։
«Նա զանգահարել է և ասել. «Դուք Ամերիկայի գլխավոր սիրելին եք, իսկ ես՝ Ամերիկայի ամենահարուստ մարդը։ Մենք պետք է հանդիպենք։ Մարդկանց դա դուր կգա»»,-պատմել է դերասանուհին։
Շիլդսի խոսքով՝ ինքը հրաժարվել է Թրամփի հետ ժամադրության գնալ՝ հայտարարելով, որ իր կյանքում արդեն երիտասարդ տղամարդ կա։
Այդ զրույցից հետո 2 տարի անց Թրամփը ծանոթացել է իր ներկայիս կնոջ՝ Մելանյայի հետ։









































