ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման և մանրէաբանական պատերազմի միջոցների օգտագործման մասին արձանագրությունը:
Նրա խոոսքով՝ արձանագրությունը ստորագրվել է դեռևս 1925թ., իսկ արձանագրությանը միանալու առաջարկով Հայաստանին է դիմել Ֆրանսիան: Ընդ որում, արձանագրությունը շատ համահունչ է այն կոնվենցիային, որին միացել է Հայաստանը:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արման Սաղաթելյանին հետաքրքրում է, թե որն է 1925 թվականին վավերացված կոնվենցիայի պահպանման անհրաժեշտությունը, որը կենսաբանական մասով բարոյապես հնացած է:
Նրա խոսքով՝ միջազգային իրավունքը գնացել է այլ ճանապարհով՝ միևնույն ոլորտին վերաբերող մի քանի փաստաթղթեր, կոնվենցիաներ են կազմվում. «Ավելի շատ արարողակարգային, իմիջային, արժեհամակարգային նշանակություն ունեն, քան ինչ-որ ոլորտ կարգավորելու նպատակ են հետապնդում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մանրամասները՝ տեսանյութում:








































