Հայ երկրպագուների Առաջին ճակատ շարժումը՝ ՖԱՖ-ը վաղը երթով կշարժվի դեպի «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ ժամը 20-ի կսկսվի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը:
«Այսօր արդեն կարելի է Երևանի տարբեր հատվածներում տեսնել լեհ երկրպագուների: Նրանք ժամանել են մեր մայրաքաղաք ուղիղ և բոլոր հնարավոր տարանցիկ չվերթներով: Անչափ կարևորում ենք հայ երկրպագուների միասնական, համախմբված մարզադաշտ հասնելը:
ՖԱՖ-ը հերթական անգամ կազմակերպում է երկրպագուների միասնական երթ Օպերայից մինչև “Հանրապետական” մարզադաշտ: Միասնական երթի համար Օպերայի` Արամ Խաչատրյանի արձանի մոտ հավաքվում ենք վաղը՝ ժամը 17:30-ից: Ներկայանում ենք հավաքականի շապիկներով, եռագույն ատրիբուտներով։ Երթը կմեկնարկի 18։45»,- ասված է ՖԱՖ-ի հայտարարությունում։





































