ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով ռուս-հայկական զորքերի միացյալ խմբավորման համաձայնագրի նպատակը, ասաց. «Զինված ուժերի միացյալ զորախմբի հրամանատար է նշանակում Հայաստանի Հանրապետությունը»:
Նրա խոսքով՝ համաձայնագրի մեջ մտնող ուժերից որևէ մեկը չի կարող օգտագործել մեր օդային տարածքը, իսկ ՀՕՊ համակարգի հրամանատար ևս նշանակում է ՀՀ-ն:
«Այս համաձայնագրի վավերացումով մենք գտնվում ենք շահեկան վիճակում: Նաև ուզում եմ հայտարարել, որ որևէ գաղտնի համաձայնագիր չի ստորագրվել՝ եղել է բանավոր համաձայնություն կամ պայմանավորվածություն»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































