Բրիտանական The Voice-ի եզրափակչի մասնակից Էշլի Մորգանը կատարել է Կոմիտասի ստեղծագործությունը: Այս մասին հայտնում է armenia.im-ը:
«Շատ եմ սիրում Հայաստանը, այստեղ արդեն 3-րդ անգամ եմ: Առաջին անգամ եկել եմ 10 տարի առաջ, այս տարվա մայիսին նույնպես այստեղ էի»,- ասել է Մորգանը, ով Երևանում մասնակցել է երգչուհի Հասմիկ Կարապետյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսին:
Ներկաների համար Էշլին կատարել է Կոմիտասի «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը:










































