Ինդոնեզիայում բնակվող մուսուլմաններն իրենց դժգոհությունն են արտահայտնել՝ կապված AyoPoligami նոր հավելվածի հետ, որը նախատեսված է ամուսնության նպատակով կին որոնող ամուսնացած տղամարդանց համար։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Հավելվածը քննադատության է արժանացել այն բանի համար, որ թույլ է տալիս օրենքի խախտմամբ հերթական կնոջը փնտրել։
Ինդոնեզիայում, որտեղ 250 միլիոնանոց բնակչության ավելի քան 80 տոկոսը մուսուլման է, բազմակնությունը հանդիսանում է օրինական։ Տղամարդը, ով որոշում է իր տուն բերել ևս մեկ կնոջ, պետք է ստանա նախորդ կանանց համաձայնությունն ու դատարանի պաշտոնական թույլտվությունը։
Տղամարդկանց թույլատրվում է ունենալ ոչ ավելի քան 4 կին։
AyoPoligami հավելվածը ներբեռնվել է ավելի քան 10 հազար անգամ։
Քննադատության ալիքի պատճառով ծառայությունը հոկտեմբերի 5-ից կգործարկի նոր տարբերակ՝ ավելի խիստ կանոններով։ Այժմ օգտատերերը ստիպված կլինեն ներկայացնել տեղեկատվություն ընտանեկան կարգավիճակի մասին և մյուս կանանց գրավոր համաձայնությունը։









































