Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայ բժիշկները մասնակցում են ռազմադաշտային վիրաբուժության դասընթացին

Դիլիջանում հոկտեմբերի 2-ին մեկնարկեց եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժությանը, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում՝ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։ Ինչպես  տեղեկացրին ԿԽՄԿ Երևանի գրասենյակից, դասընթացը վարում են ռազմադաշտային վիրաբուժության բազմամյա փորձ ունեցող ԿԽՄԿ-ի վիրաբույժներ պարոն Անդրեաս Վլադիսը և տիկին Օսա Մոլդին։ Սեմինարի նպատակն է փոխանցել ԿԽՄԿ-ի փորձը տեղական մասնագետներին, ովքեր, աշխատելով Ղարաբաղյան հակամարտության տարածքում,  պետք է տրամադրեն բուժօգնություն հրազենային վիրավորում ստացած մարդկանց՝  հաճախ տեխնիկական միջոցների սղության պայմաններում։

Դասընթացին մասնակցում են քաղաքացիական և ռազմական ոլորտի 21 վիրաբույժներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Սեմինարի ընթացքում նրանք  ձեռք կբերեն հավելյալ գիտելիքներ բարդ վնասվածքների և հրազենային վերքերի բուժման, վարակների կառավարման և անզգայացման վերաբերյալ։ Մասնակիցները նաև կներկայացնեն և կքննարկեն դեպքեր սեփական պրակտիկայից։

«Վերջին երեսուն տարիների ընթացքում, աշխատելով տարբեր հակամարտային իրավիճակներում, ԿԽՄԿ-ի թիմերը հավաքագրել և վերլուծել են վիրաբուժական գործունեությանը վերաբերող համապարփակ տեղեկատվություն», – ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ պարոն Նիմա Դադբինը։ «Մինիմալ միջոցներով բուժօգնություն տրամադրելու մեր մեթոդաբանությունը հիմնված է ավելի քան 100,000 դեպքերի ուսումնասիրության վրա։ Ուրախ ենք, որ այսօր կա հնարավորություն առաջարկելու այս գիտելիքը նաև հայ վիրաբույժներին, որոնք իրենց հերթին կկիսեն սեփական փորձը մեր մասնագետների հետ»։

Ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Անցյալ տարի նմանատիպ եռօրյա սեմինարին մասնակցեցին 80 հայ վիրաբույժներ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում