Playboy ամսագրի հիմնադրի այրին՝ Կրիստալ Հեֆները, 91-ամյա ամուսնու մահից հետո առաջին անգամ խոսել է նրա վախճանի մասին, հայտնում է People ամսագիրը։
Կնոջ խոսքով՝ աշխարհում այլևս երբեք այդպիսի մարդ չի լինի, ինչպիսին Հեֆներն էր։ Իր տևական լռությունը նա պարզաբանել է նրանով, որ պարզապես չի կարողացել ոչ մի տող գրել՝ ի պատասխան հարյուրավոր ցավակցական հաղորդագրությունների, քանի որ շատ ծանր է տարել սիրելիի մահը։
«Սիրտս կոտրված է։ Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ դրան։ Նա ամերիկացի հերոս էր, առաջամարտիկ։ Բարի և խոնարհ հոգի, ով բացել էր իրեն և իր տունը ողջ աշխարհի առաջ։ Ես նրան շատ երախտապարտ եմ»,-գրել է Կրիստալ Հեֆները։
Playboy-ի հիմնադրի 31-ամյա կինը նշել է, որ հենց նա է իրեն կյանքում ուղղություն տվել և փարոս դարձել ողջ աշխարհի համար։












































