Thursday, 02 07 2026
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ջավախքում տեղի ունեցած դեպքերը չպետք է դարձնել միջպետական հարաբերությունների հիմնական գիծ . վրացագետ

Վրացագետ  Ջոնի Մելիքյանըկարծում է, որ Ջավախքի Գումբուրդո գյուղում ստեղծված լարված իրավիճակը կարող է կապված լինել ներքին քաղաքական գործընթացների հետ:

«Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, հարցը լուծված է: Շատ կարեւոր էր, որ ՎՀ ներքին գործերի նախարարը ակտիվ միջամտեց այդ գործնթացին, այցելեց գյուղ, նույնիսկ բանակցություններ տեղի ունեցան գյուղացիների հետ, եւ երկու գյուղացի ազատ արձակվեցին, բայց այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ մի քանի կետերով: Եթե խոսենք սադրանքի մասին, ապա պատճառը կարող է լինել ներքին իրավիճակը: Գիտեք, որ հոկտեմբերի վերջին տեղի կունենան ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, եւ հիմնական քաղաքական ուժերը ակտիվորեն մրցում են միմյանց հետ նաեւ Ջավախքում»,-ասաց վրացագետը:
Նա հորդորեց չմոռանալ, որ նման դեպքերն ունենում են արձագանք, որն ապահովում է նաեւ երրորդ կողմը, մասնավորապես՝ Ադրբեջանը:

«Առաջին հերթին ադրբեջանական մամուլը, ադրբեջանամետ վրացական կայքերը բավականին ակտիվ օգտագործեցին այդ փաստը՝ տարածելով նյութեր այն մասին, թե հայ-վրացական բախումներ են տեղի ունեցել, հայը մնում է հայ, ցուցաբերում է ագրեսիվություն: Նույնիսկ հայկական մամուլում որոշակի նմանատիպ շեշտադրումներ կային, ինչը սխալ է, քանի որ չի եղել հայ-վրացական բախում, այլ միջադեպ, որտեղ ոստիկանությունը փորձել է լուծել հարցերը, եւ եղել է ուժի կիրառում: Ըստ իս՝ երկու կողմերն էլ մի փոքր չափն անցել են»,-նշեց նա:

Վրացագետի խոսքով՝ Վրաստանում կոթողների հետ կապված հարցերը լուծվում են նախեւառաջ եկեղեցիների միջեւ:

«Առաջին հերթին Վիրահայոց թեմի առաջնորդը և Ուղղափառ եկեղեցու առաջնորդն են, քանի որ դա Վրաստանի տարածքն է, իսկ Վրաստանում ապրում են հայեր, նրանց առաջնորդը Վիրահայոց թեմի առաջնորդն է: Այդ իսկ պատճառով, Հայաստանն այստեղ երրորդ կողմ է, որը փորձում է նաեւ ժամանակ առ ժամանակ իր ծառայությունները մատուցել եւ ինչ-որ չափով աջակցել այդ գործընթացին»,-  նշեց  Ջոնի Մելիքյանը՝ շեշտելով, որ Հայաստանը, իհարկե, պետք է ակտիվ լինի եւ փորձի կողմերին բերել քննարկումների սեղանի շուրջ՝ թույլ չտալով, որ նման դեպքերը դառնան միջպետական հարաբերությունների հիմնական գիծը:

Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Վրաստանն ունեն բարիդրացիական հարաբերություններ, ինչի մասին վկայում են թե՛ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության այցը Վրաստան, թե՛ Բավրայի նորակառույց անցակետի բացումը:

«Մենք պետք է հասկանանք, որ միջպետական հարաբերություններն այսօրվա դրությամբ շատ դինամիկ զարգանում են, եւ կան հարցեր, որոնք լուծելի են: Երկու կողմերն էլ միշտ դա շեշտում են, որ չկան լուրջ խնդիրներ, այլ  պարզապես կան հարցեր, որոնք պետք է երկու կողմերի ջանքերով լուծվեն»,-եզրափակեց վրացագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում