Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատարանը հետազոտեց «Իգլայի» ձեռքբերման դրվագով ամբաստանյալների հեռախոսազրույցների գաղտնալսումները: Ամբաստանյալներ՝ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի գործով վկաներ Հրաչյա Մայիլյան, Ռոբերտ Աղվանյանի խոսակցությունները և ինչպես նաև մի դրվագ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի հեռախոսազրույցից:
Խոսակցությունների ժամանակ ոչ ոք չի օգտագործում «Իգլա» կամ զենք բառերը, խոսվում է կոշիկներ, լիմոնադ, մատոռ գնելու մասին: Մեղադրանքի կողմը սրանք համարել է այլաբանական հնարքներ: Մանսավորապես կան այդպիսի խոսակցություններ. «Իջել են 38-ի, 38-ը չափանիշ չի, ստեղ 2.5 մլն դոլար էին բաժանում ընտրությունների համար, ասինք վեկալենք ու գնանք»:
Վկա Հրաչյա Մայիլյանը ընտրությունների վերաբերյալ նաև կատակում էր. «Սաղ շտաբները ֆռում ենք փող տվող չկա, Ալիևն էլ փող տա կվերցնենք, բայց Սերժ Սարգսյանին կընտրենք»: Նաև որոշակի համաձայնություն կա խոսողների մեջ. «Էն տակինը որ չկա, դրա համար չարժի աշխատել, 38 մանեթա գինը, էտի տասով էլ չարժի»:
«Պերեվոսկա ենք արել, ինչ սթից խաղեր եք տալիս, մեծ ռազբորկայի բազար ա…զավասկոն մի հատ ա, եթե մարդ գտնես, որ ասի 2-3 հատ ա լինում, ես բան չեմ ասի..գիրք գոյություն ունի, ինտերնետ, բացա, մեջը հատիկ-հատիկ գրած ա»:
«Հրանտիկի մոտ ոտդ ոտիդ քցած նստած ես, մեզի քցում ես կրակը, տենց կապիկություն մի արա, քո երեսից չորս մանեթ տուժվում ենք»:
«Էն մոդելի տելեվիզորը որ քեզ պետք ա կարանք կազմակերպենք, գնամ Թուրքիա պամիդոր էլ բերեմ»:
Մեղադրանքի կողմը մեղադրանքը հիմնավորելիս հավանաբար կներկայացնի, թե այս խոսակցությունների մեջ որ հատվածներն են վերաբերում «Իգլային»:
Հաջորդ դատական նիստին դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը՝ փողերի լվացման գործին:










































