NASA-ի աստղագնացները Twitter-ում զետեղել են մեր մոլորակի գնդաձևության ապացույցներ։ Նրանք փորձել են համոզել ռեփեր B.o.B.-ին, որը դրամահավաք է սկսել արբանյակի արձակման համար, որպեսզի ապացուցի, որ Երկիրը հարթ է։
Սկզբում հանդես է եկել երկու անգամ տիեզեքում եղած Թերի Վերթսը։ «Ես կարող եմ խնայել B.o.B –ի ոչ քիչ գումար։ Երկիրը կլոր է։ Ես թռել եմ դրա շուրջը»,-գրել է աստղագնացը։
Այնուհետև բանավեճին միացել է Բազ Օլդրինը, ով եղել է Լուսնի մակերևույթի վրա։ Նա ռեփերին բացատրել է, թե ինչ է ուղեծիրը։
Աստղագնաց Սկոտ Քելլին ռեփերին է ուղարկել տեսանյութ, որն ապացուցում է, որ Երկիրը գնդի ձև ունի, և առաջարկել նվիրաբերել հավաքված գումարը «Իրմա»և «Մարիա» փոթորիկներից տուժածներին։
Գիտնականները չեն կարողացել նրան տարհամոզել։ Ռեփերը կարծում է, որ նրանք ինչ-որ բան են թաքցնում։
9 օրում նրան հաջողվել է հավաքել մոտ 5000 դոլար։ Գումար է նվիրաբերել 169 մարդ։
I can save BoB a lot of money- The Earth is round. I flew around it. https://t.co/F7qAovPEng @bobatl @BBCWorld
— Terry Virts (@AstroTerry) 27 сентября 2017 г.
Show you the curve? Here you go @bobatl! One full orbit around Earth. Maybe donate funds raised to #PuertoRicoRelief https://t.co/bhJSXfwYXL pic.twitter.com/rFAysS2clc
— Scott Kelly (@StationCDRKelly) 27 сентября 2017 г.
I did too. It’s called an orbit: the curved path of a celestial object around a star, planet, or moon. https://t.co/h8GQJadfxD
— Buzz Aldrin (@TheRealBuzz) 27 сентября 2017 г.










































