Իրաքյան Քրդստանի իշխանությունները կվճարեն անկախության հարցով հանրաքվեի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է Hürriyet-ը:
«Հյուսիսային Իրաքի տարածքային իշխանությունները ձեռնարկեցին քայլ՝ չմտածելով մեր երկրի մասին, որը նրանց ամեն կերպ աջակցել է երկար ժամանակ: Այնպես որ, նրանք ստիպված կլինեն վճարել դրա համար»,- ասել է Էրդողանն Էրզրումում իր ելույթի ընթացքում:
Ըստ Էրդողանի՝ Իրաքյան Քրդստանի վարչակազմը «ստեղծում է ոչ թե անկախ պետություն, այլ նոր վերք տարածաշրջանում»:









































