Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է, որ «Արևմուտք-2017» զորավարժություններից հետո Բելառուսի տարածքում ռուսական զորքեր են մնացել: Գերատեսչության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը պնդում է, որ բոլոր մասերը վերադարձել են մշտական տեղակայման կետեր:
Նախօրեին Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերի մի մասը թողել է Բելառուսի տարածքում և դուրս է բերել միայն դրանց ոչ մեծ մասը:
Սեպտեմբերի 14-20-ը Ռուսաստանն ու Բելառուսը անցկացրել են «Արևմուտք-2017» զորավարժությունները: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ այդ զորավարժությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը նախապատրաստվում է «մեծ պատերազմի»:







































