ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային բանակցություններ են անցկացրել և քննարկել մի շարք միջազգային խնդիրներ, այդ թվում իրավիճակը Հյուսիսային Կորեայի շուրջ և Իրանի դերը Սիրիայում և Լիբանանում հակամարտությունների լուծման գործում։
Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունում նշել են, որ զրույցի կենտրոնական թեման դարձել է հակամարտությունը Կորեական թերակղզում։ Կանցլերը նշել է, որ անհրաժեշտ է անել ամեն բան՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Քաղաքական գործիչները համաձայնության են հասել ուժեղացնելու դիվանագտական և քաղաքական ճնշումը հյուսիսկորեական ռեժիմի վրա։
Գերմանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները շոշափել են նաև Սիրիայում և Լիբանանում հակամարտությունների կարգավորման գործում Իրանի դերին առնչվող թեման, որը նրանք բնութագրել են որպես «բացասական»։







































